13:06  ,  16 հոկտեմբերի, 2018

Բաշկիրիայում կրակել են ռուսական ակումբի հոկեյիստների ավտոբուսի վրա

Բաշկիրիայում կրակել են Մագնիտոգորսկի «Ստալնիե տոպորի» ակումբի հոկեյիստներին տեղափոխող ավտոբուսի վրա, հայտնում է Մագնիտոգորսկի հոկեյի ֆեդերացիայի կայքը:

Տուժողներ չկան: Վնասվել է ավտոբուսի ապակին: Միջադեպը տեղի է ունեցել Սիբայ քաղաքում: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել տեղի ունեցածի վերաբերյալ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում