12:36  ,  16 հոկտեմբերի, 2018

Հայաստան - Մակեդոնիա. Դաշտի տերերի հայտացուցակն՝ առանց Հրայր Մկոյանի (ֆոտո)

Հայտնի է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հայտացուցակը մակեդոնացիների դեմ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի չորրորդ տուրի խաղում, փոխանցում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Հայտացուցակում տեղ են գտել 23 ֆուտբոլիստներ: Բացակայում է Երեւանի «Ալաշկերտի» պաշտպան Հրայր Մկոյանը, որը Ջիբրալթարի հավաքականի դեմ նախորդ խաղում հանդես էր եկել մեկնարկային կազմում: Հենց Մկոյանի սխալից հետո էր Ջիբրալթարի հավաքականը ստացել 11 մետրանոց հարվածի իրավունք եւ խփել հանդիպման միակ գոլը:

Հայաստան - Մակեդոնիա հանդիպումը կկայանա հոկտեմբերի 16-ին Երեւանի «Հանրապետական» ստադիոնում կայանալիք եւ կսկսվի ժամը 20:00-ին: Խաղը կսպասարկի Շվեդիայի մրցավարական անձնակազմը՝ 41-ամյա Մարտին Ստրյոմբերգսոնի գլխավորությամբ:

Հոկտեմբերի 13-ին Հայաստանի հավաքականը Երեւանում նվազագույն հաշվով պարտվել էր Ջիբրալթարի հավաքականին, որն իր պատմության մեջ առաջին հաղթանակը տարավ պաշտոնական խաղերում:

Հայաստանի եւ Մակեդոնիայի հավաքականիների միջեւ առաջին շրջանի խաղում մակեդոնացիները տնային հաղթանակ են տարել 2:0 հաշվով եւ 9 միավորով գլխավորում են D դիվիզիոնի չորրորդ խումբը: Հայաստանի, Լիխտենշտեյնի ու Ջիբրալթարի հավաքականներն ունեն 3-ական միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով