12:09  ,  16 հոկտեմբերի, 2018

Արդա Թուրանին սպառնում է 12.5 տարվա ազատազրկում

Թուրքական «Իստանբուլ Բաշակշեհիրի» կիսապաշտպան Արդա Թուրանին 12.5 տարվա ազատազրկում է սպառնում Ստամբուլի գիշերային ակումբներից մեկում թուրք երգիչ Բերկայ Շահինի վրա հարձակման համար: Հենց այդպիսի պատժամիջոց է պահանջել դատախազությունը, գրում է CNN-ը:

Հիշեցնենք, որ Մադրիդի «Աթլետիկոյի» ու Թուրքիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը կոտրել էր երգչի քիթը: Տուժողը հոսպիտալացվել է եւ ենթարկվել քթի վիրահատության: Գիշերային ակումբում բախումը սկսվել է այն բանից հետո, երբ թուրք ֆուտբոլիստը փորձել էր սիրահետել Բերկայ Շահինի կնոջը՝ Օզլեմ Շահինին:

Արդա Թուրանի տրանսֆերային իրավունքը պատկանում է «Բարսելոնային»: Նա կատալոնական ակումբում խաղացել է 2015-2017-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում