11:35  ,  16 հոկտեմբերի, 2018

Եվրոպական ակումբը 2 տարվա պայմանագիր է առաջարկել Ուսեյն Բոլթին

Մալթայի «Վալետա» ֆուտբոլային ակումբը 2 տարվա պայմանագիր է առաջարկել Օլիմպիական խաղերի ութակի չեմպիոն, 100 եւ 200 մետր վազքի աշխարհի ռեկորդակիր Ուսեյն Բոլթին:

«Վալետան» իր առջեւ դրել է Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելու առաջադրանք: Ակումբը 32-ամյա ջամայկացուն ցանկանում է ձեռք բերել մինչեւ Մալթայի Սուպերգավաթի խաղը, որը կկայանա դեկտեմբերի 13-ին, գրում է ESPN-ը:

Հիշեցնենք, որ 2017-ին աթլետի կարիերան ավարտած 32-ամյա Բոլթը սկսել է ֆուտբոլիստի կարիերա եւ վերջերս առաջին գոլերն էր խփել ավստրալական «Սենթրալ Քոսթ Մարիներս» ֆուտբոլային ակումբի կազմում: Հոկտեմբերի 12-ին կայացած «Մաքարտուր Վեստ Կոս Յունայթեդի» դեմ Ավստրալիայի առաջնության նախամրցաշրջանային խաղում ջամայկացի նախկին արագավազորդը դարձել էր դուբլի հեղինակ: 57-րդ րոպեին Բոլթն առաջին գոլն է խփել պրոֆեսիոնալ ֆուտբոլում, իսկ 11 րոպե անց աչքի է ընկել եւս մեկ անգամ: «Սենթրալ Քոսթ Մարիներսը» հաղթել է 4:0 հաշվով, իսկ նախկին աթլետն առաջին անգամ հանդես է եկել մեկնարկային կազմում:

Ուսեյն Բոլթն ավստրալական ակումբի հետ պայմանագիր էր կնքել օգոստոսին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում