ԱՄՆ-ում հավաք անցկացնող ֆուտբոլի Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալն» օգոստոսի 11-ին Ֆիլադելֆիայում ընկերական հանդիպում է անցկացրել շոտլանդական «Սելթիկի» հետ: Արքայական ակումբը հաղթել է 2:0 հաշվով:
«Ռեալի» կազմում մեկական գնդակ են խփել իսպանացի կիսապաշտպան Խոսե Կալյեխոնը եւ Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կարիմ Բենզեման:
Ընկերական հանդիպում
«Ռեալ» (Մադրիդ, Իսպանիա) – «Սելթիկ» (Շոտլանդիա) - 2:0
Կալյեխոն, 22, Բենզեմա, 67
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում