11:14  ,  16 հոկտեմբերի, 2018

Հայաստան - Մակեդոնիա. Թիմերն ընտրել են մարզաշապիկների գույները (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի եւ Մակեդոնիայի հավաքականների միջեւ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի չորրորդ տուրի հանդիպումից առաջ տեղի ունեցած կազմակերպչական ժողովի ընթացքում հաստատվել են թիմերի մարզաշապիկների գույները:

Հայաստանի հավաքականը հանդես կգա ամբողջությամբ կարմիր համազգեստով, իսկ մակեդոնացիները՝ սպիտակ՝ մոխրագույն շերտերով, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Հայաստան - Մակեդոնիա հանդիպումը կկայանա հոկտեմբերի 16-ին Երեւանի «Հանրապետական» ստադիոնում կայանալիք եւ կսկսվի ժամը 20:00-ին: Խաղը կսպասարկի Շվեդիայի մրցավարական անձնակազմը՝ 41-ամյա Մարտին Ստրյոմբերգսոնի գլխավորությամբ:

Հոկտեմբերի 13-ին Հայաստանի հավաքականը Երեւանում նվազագույն հաշվով պարտվել էր Ջիբրալթարի հավաքականին, որն իր պատմության մեջ առաջին հաղթանակը տարավ պաշտոնական խաղերում:

Հայաստանի եւ Մակեդոնիայի հավաքականիների միջեւ առաջին շրջանի խաղում մակեդոնացիները տնային հաղթանակ են տարել 2:0 հաշվով եւ 9 միավորով գլխավորում են D դիվիզիոնի չորրորդ խումբը: Հայաստանի, Լիխտենշտեյնի ու Ջիբրալթարի հավաքականներն ունեն 3-ական միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով