10:58  ,  16 հոկտեմբերի, 2018

Անգլիայի հավաքականն ընդհատեց իսպանացիների 15 տարվա անպարտելի շարքը

Ֆուտբոլի Իսպանիայի հավաքականը, ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի չորրորդ տուրում 2:3 հաշվով պարտվելով անգլիացիներին, ընդհատեց տնային խաղերում 38-խաղյա անպարտելի շարքը:

Իսպանացիները պաշտոնական խաղում նախորդ անգամ սեփական դաշտում պարտվել էին 15 տարի առաջ՝ 2003-ի հունիսին պարտվելով Հունաստանի հավաքականին: Դրանից հետո նրանք անպարտելի էին 5609 օր, գրում է Marca-ն:

Նախորդ 38 տնային խաղերում Իսպանիայի հավաքականը տարել էր 34 հաղթանակ եւ գրանցել 4 ոչ ոքի:

Հիշեցնենք, որ Սեւիլիայում կայացած խաղում Անգլիայի հավաքականը 3 գոլ էր խփել առաջին խաղակեսում, իսկ ընդմիջումից հետո դաշտի տերերին հաջողվել էր միայն կրճատել հաշիվը՝ 2:3:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս