Մյունխենի «Բավարիայի» եւ Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերը խոսել է Ֆրանսիայի հավաքականի դեմ առաջիկա հանդիպման մասին: Թիմերը կհանդիպեն Ազգերի լիգայի խմբային փուլի չորրորդ տուրում:
«Գիտակցում ենք, թե ինչքան բարդ վիճակում ենք: Աշխարհի չեմպիոնի դեմ հանդիպումը ծանր կլինի, բայց մենք շանսեր ունեինք նաեւ առաջին տուրում: Ցանկանում ենք դարձյալ փորձել, այս անգամ Փարիզում: Մեր նպատակը 3 միավորն է»,- Նոյերի խոսքը մեջբերում է Գերմանիայի ֆուտբոլային միության պաշտոնական կայքը:
Առաջին տուրում Գերմանիայի թիմը Մյունխենում 0:0 հաշվով է խաղացել ֆրանսիացիների հետ: Հոկտեմբերի 16-ին Փարիզում կայանալիք խղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին: Երկրորդ խաղում Գերմանիան 0:3 հաշվով պարտվել է հոլանդացիներին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում