23:26  ,  15 հոկտեմբերի, 2018

«Լիվերպուլը» ցանկանում է ձեռք բերել «Նապոլիի» հարձակվողին

Անգլիական «Լիվերպուլը» հետաքրքրված է իտալական «Նապոլիի» հարձակվող Լորենցո Ինսինյեի ծառայություններով: 27-ամյա իտալացի ֆուտբոլիստին ձեռք բերելու ցանկություն ունի լիվերպուլյան ակումբի գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը, գրում է mirror-ը:

«Լիվերպուլը» մտադիր է Ինսինյեին ձեռք բերել 2019թ. ամռանը: Նրա տրանսֆերը գնահատվում է 65 միլիոն եվրո:

Ինսինյեն «Նապոլիում» հանդես է գալիս 2009 թվականից: Ընթացիկ մրցաշրջանում նա ակումբում մասնակցել է 10 հանդիպման, խփել է 7 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում