21:07  ,  15 հոկտեմբերի, 2018

Մակեդոնիայի հավաքականը մարզվել է «Հանրապետականում» (ֆոտո)

Ֆուտբոլի Մակեդոնիայի ազգային հավաքականը գլխավոր մարզիչ Իգոր Անգելովսկու ղեկավարությամբ մարզում է անցկացրել Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում՝ պատրաստվելով Հայաստանի հավաքականի դեմ Ազգերի լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի հանդիպմանը:

Հիշեցնենք, որ Հայաստան - Մակեդոնիա հանդիպումը կկայանա հոկտեմբերի 16-ին Երեւանի «Հանրապետական» ստադիոնում եւ կսկսվի ժամը 20:00-ին: Հոկտեմբերի 13-ին Հայաստանի հավաքականը Երեւանում նվազագույն հաշվով պարտվել էր Ջիբրալթարի հավաքականին, որն իր պատմության մեջ առաջին հաղթանակը տարավ պաշտոնական խաղերում:

Հայաստանի եւ Մակեդոնիայի հավաքականիների միջեւ առաջին շրջանի խաղում մակեդոնացիները տնային հաղթանակ են տարել 2:0 հաշվով եւ 9 միավորով գլխավորում են D դիվիզիոնի չորրորդ խումբը: Հայաստանի, Լիխտենշտեյնի ու Ջիբրալթարի հավաքականներն ունեն 3-ական միավոր:

Ֆոտո՝ ekipa.mk

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում