20:38  ,  15 հոկտեմբերի, 2018

Հայաստանի Մ-19 հավաքականը դարձյալ պարտվեց Ֆրանսիայի թիմին

Ֆուտբոլի Հայաստանի և Ֆրանսիայի մինչեւ 19 տարեկանների հավաքականները երկրորդ ընկերական հանդիպումն են անցկացրել Ավանի ֆուտբոլային ակադեմիայում: Դարձյալ հաղթել են հյուրերը: Ալեքսիս Ֆլիպսի եւ Շառլ Աբիի գոլերը 2:0 հաշվով հաղթանակ է բերել Ֆրանսիային, որը առաջին խաղում հաղթել էր 4:0 հաշվով:

Հայաստանի Մ-19 հավաքական.

12.Հարություն Մելքոնյան, 3. Սուրեն Հարությունյան, 5. Կարեն Հովհաննիսյան (2. Պերճ Պողիկյան, 86), 6. Ռաֆայել Միսակյան (22. Սերգեյ Հարությունյան, 74), 7. Մարտին Գրիգորյան (19. Նարեկ Գրիգորյան, 40), 8. Արսեն Եղիազարյան, 9. Արմեն Հովհաննիսյան (13. Էմանուել Օդեմիս, 59), 10. Ժիրայր Շաղոյան (4. Արման Ղազարյան, 84), 11. Էրիկ Ավետիսյան, 15. Գերման Կուրբաշյան (23. Դավիթ Փարեմուզյան, 72), 18. Էրիկ Ազիզյան (17. Սերգեյ Մկրտչյան, 65)

Պահեստայիններ՝ 1. Էրիկ Մելիքսեթյան, 14. Էդիկ Կիրակոսյան, 20. Ժան Շահնազարյան

Գլխավոր մարզիչ՝ Արթուր Ոսկանյան

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով