19:41  ,  15 հոկտեմբերի, 2018

«Բարսելոնայի» ֆուտբոլիստը վնասվածք է ստացել հավաքականում եւ բաց կթողնի 1.5 ամիս

«Բարսելոնայի» եւ Բելգիայի հավաքականի պաշտպան Թոմաս Վերմալենը վնասվածք է ստացել Շվեյցարիայի թիմի դեմ Ազգերի լիգայի խմբային փուլի երրորդ տուրի խաղում: Հոկտեմբերի 12-ին տեղի ունեցած խաղում 2:1 հաշվով հաղթել էր Բելգիայի թիմը:

32-ամյա ֆուտբոլիստը հոկտեմբերի 15-ին բուժզննում է անցել: Ախտորոշվել է աջ ազդրի երկգլուխ մկանի վնասվածք: Ապաքինման համար կպահանջվի 1.5 ամիս, հաղորդում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը:

Բելգիայի հավաքականի հոկտեմբերի 16-ին Բրյուսելում ընկերական հանդիպում կանցկացնի Հոլանդիայի թիմի հետ, որը Ազգերի լիգայում 3:0 հաշվով հաղթել է Գերմանիայի թիմին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում