16:42  +04,  15 հոկտեմբերի, 2018

Հայ սամբիստները 3 մեդալ են նվաճել աշխարհի պատանեկան առաջնությունում

Թբիլիսիում անցկացված սամբոյի աշխարհի առաջնությունում (2 տարիքային խմբով) Հայաստանի պատանեկան հավաքական նվաճել է 3 մեդալ:

Հայկական թիմից լավագույն արդյունքը գրանցել է 48 կգ քաշային Դավիթ Հովսեփյանը, որն արժանացել է արծաթե մեդալի: Ծաղիկ Հակոբյանը (40 կգ) եւ Դավիթ Իսրայելյանը (52 կգ) նվաճել են բրոնզե մեդալ, հայտնում է ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությունը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: