17:14  ,  15 հոկտեմբերի, 2018

Հումելս. Ֆուտբոլիստի աշխատավարձը փոխհատուցում է քննադատության դիմաց

Գերմանիայի հավաքականի եւ Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Մատս Հումելսն անդրադարձել է ազգային թիմի հասցեին քննադատություններին:

«Հիմա չափազանց շատ են քննադատում մեզ: Կարծում եմ՝ դա անհարգալից վերաբերմունք է: Մարիո Բասլերը նախկինում ասել է, որ ֆուտբոլիստի աշխատավարձը դա փոխհատուցում է քննադատության դիմաց: Ես համաձայն եմ դրա հետ: Մենք չենք ապրում անցյալով, սակայն վատ թիմ չունենք»,- Հումելսի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ Գերմանիայի հավաքականը, ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի երրորդ տուրում 0:3 հաշվով պարտվելով հոլանդացիներին, չէր կարողացել գոլ խփել երրորդ խաղում անընդմեջ: Գերմանացիները պատմության մեջ առաջին անգամ են գրանցում այդպիսի անհաջող շարք:

Հոկտեմբերի 16-ին Գերմանիայի հավաքականը Ազգերի լիգայում կհյուրընկալվի աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիային:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում