14:20  ,  15 հոկտեմբերի, 2018

Ազգերի լիգայի առաջին հավաքականը, որը կնահանջի մեկ դիվիզիոն

Լեհաստանի հավաքականը, ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի չորրորդ տուրում նվազագույն հաշվով պարտվելով իտալացիներին, A դիվիզիոնի երրորդ խմբում կորցրել է վերջին տեղից հեռանալու հնարավորությունը:

Լեհաստանի հավաքականը դարձավ Ազգերի լիգայի առաջին թիմը, որը կնահանջի մեկ դիվիզիոն: 2020/21 մրցաշրջանում լեհերը հանդես կգան B դիվիզիոնում:

Հիշեցնենք, որ իտալացիները 3 խաղից հետո ունեն 4 միավոր, իսկ լեհերը՝ 1: Խմբի առաջատարը 2 խաղում 6 միավոր հավաքած պորտուգալացիներն են:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում