12:46  ,  15 հոկտեմբերի, 2018

Հայաստան - Մակեդոնիա խաղում կաշխատեն շվեդ մրցավարներ

Ֆուտբոլի Հայաստանի եւ Մակեդոնիայի հավաքականների միջեւ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի չորրորդ տուրի հանդիպումը կսպասարկի Շվեդիայի մրցավարական անձնակազմը:

Երեւանի «Հանրապետական» ստադիոնում կայանալիք խաղի գլխավոր մրցավար է նշանակվել 41-ամյա Մարտին Ստրյոմբերգսոնը, որին եզրերում կօգնեն Դանիել Գուստավսոնն ու Յոակիմ Ամրի Նիլսոնը, հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Հայաստան - Մակեդոնիա հանդիպումը կկայանա հոկտեմբերի 16-ին եւ կսկսվի ժամը 20:00-ին: Հոկտեմբերի 13-ին Հայաստանի հավաքականը Երեւանում նվազագույն հաշվով պարտվել էր Ջիբրալթարի հավաքականին, որն իր պատմության մեջ առաջին հաղթանակը տարավ պաշտոնական խաղերում:

Հայաստանի եւ Մակեդոնիայի հավաքականիների միջեւ առաջին շրջանի խաղում մակեդոնացիները տնային հաղթանակ են տարել 2:0 հաշվով եւ 9 միավորով գլխավորում են D դիվիզիոնի չորրորդ խումբը: Հայաստանի, Լիխտենշտեյնի ու Ջիբրալթարի հավաքականներն ունեն 3-ական միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում