13:12  ,  15 հոկտեմբերի, 2018

Քոնոր Մաքգրեգորի հաջորդ մենամարտը կկայանա գարնանը

Խառը մենամարտերի 2 քաշային կարգերում UFC-ի նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորի մարզիչ Ջոն Կավանան պատմել է, թե երբ է իռնանդացի մարտիկն անցկանցելու հաջորդ մենամարտը:

«Դա կլինի մենամարտ Խաբիբ Նուրմագոմեդովի կամ այլ մրցակցի հետ, սակայն մենք քննարկում ենք մարտի 16-ի տարբերակը: Մարտի 17-ը Սուրբ Պատրիկի օրն է՝ կիրակի: Պատկերացրեք մենամարտ Նյու Յորքում այդ օրվա նախաշեմին: Դա կլիներ անհավանական ներկայացում: Կան մի շարք տարբերակներ նաեւ ամռանը»,- մարզիչի խոսքը մեջբերում է MMAWeekly-ն:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին Քոնոր Մաքգրեգորը տեխնիկական նոկաուտով պարտվել էր UFC-ի թեթեւ քաշային կարգում չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովին:

Մաքրեգորը UFC-ում հանդես չէր գալիս 2016-ից: 2017-ին 30-ամյա իռլանդացին պրոֆեսիոնալ բռնցքամարտի կանոններով մենամարտեց 5 քաշային կարգերում աշխարհի չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզերի հետ եւ պարտվեց տեխնիկական նոկաուտով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում