14:43  ,  15 հոկտեմբերի, 2018

Մոուրինյոն տրանսֆերային ցուցակ է կազմել ձմռան համար

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն տրանսֆերային ցուցակ է կազմել ձմեռային տրանսֆերային պատուհանի համար, գրում է Daily Mail-ը:

Պորտուգալացի մասնագետը ցանկանում է իր թիմում տեսնել սերբ պաշտպան Նիկոլա Միլենկովիչին («Ֆիորենտինա»), խորվաթ կիսապաշտպան Իվան Պերիշիչին («Ինտեր») ու սերբ Սերգեյ Միլինկովիչ-Սավիչին («Լացիո») եւ խորվաթ հարձակվող Անտե Ռաբիչին («Այնտրախտ»): Խնդիրն այն է, որ  անգլիական ակումբի ղեկավարությունը կարող է Մոուրինյոյին մեծ գումարներ չտրամադրել տրանսֆերների համար:

Պրեմյեր լիգայի 8-րդ տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 8-րդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում