12:05  ,  15 հոկտեմբերի, 2018

Նովակ Ջոկովիչը` երկրորդ ռակետ, Մարգարիտա Գասպարյանը շարունակում է առաջադիմել

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) ու Կանանց թենիսի ասոցիացիան (WTA) հոկտեմբերի 15-ին հրապարակել են վարկանիշային թարմացված աղյուսակները:

Տղամարդկանց պայքարում մեկ փոփոխություն է տեղի ունեցել լավագույն տասնյակում: Առաջին ռակետի կոչումը պահպանել է իսպանացի Ռաֆայել Նադալը, իսկ Շանհայի «Մասթերս 1000» մրցաշարի հաղթողի տիտղոսը նախօրեին նվաճած սերբ Նովակ Ջոկովիչը շրջանցել է շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերին եւ բարձրացել երկրորդ տեղ:

Ռուսաստանցի Կարեն Խաչանովը բարձրացել է 26-րդ տեղ: 22-ամյա Խաչանովը Ռուսաստանի երկրորդ ռակետն է:

Կանանց դասակարգման առաջատարը շարունակում է մնալ ռումինացի Սիմոնա Հալեպը, իսկ ռուսաստանցի Մարգարիտա Գասպարյանն առաջադիմել է 13 աստիճան եւ հայտնվել 124-րդ տեղում:

ATP, վարկանիշային աղյուսակ 

1 (1). Ռաֆայել Նադալ (Իսպանիա) – 7660 միավոր
2 (3). Նովակ Ջոկովիչ (Սերբիա) – 7445
3 (2). Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա) –  6260
4 (4). Խուան Մարտին դել Պոտրո (Արգենտինա) – 5860
5 (5). Ալեքսանդր Զվերեւ (Գերմանիա) – 5025
6 (6). Մարին Չիլիչ (Խորվաթիա) – 4185
7 (7). Դոմինիկ Տիմ (Ավստրիա) – 3825
8 (8). Կեւին Անդերսոն (ՀԱՀ) – 3775
9 (9). Գրիգոր Դիմիտրով (Բուլղարիա) – 3440
10 (10). Ջոն Իզներ (ԱՄՆ) – 3290

26 (27). Կարեն Խաչանով (Ռուսաստան) – 1640

WTA-ի վարկանիշային աղյուսակ 

1 (1). Սիմոնա Հալեպ (Ռումինիա) - 7421
2 (2). Կարոլինա Վոզնյացկի (Դանիա) - 6461
3 (3). Անժելիկա Կերբեր (Գերմանիա) - 5400
4 (4). Նաոմի Օսակա (Ճապոնիա) - 4740
5 (6). Կարոլինա Պլիշկովա (Չեխիա) - 4465
6 (5). Էլինա Սվիտոլինա (Ուկրաինա) - 4350
7 (7). Պետրա Կվիտովա (Չեխիա) - 4255
8 (8). Սլոան Սթիվենս (ԱՄՆ) - 4022
9 (9). Յուլիա Գյորգես (Գերմանիա) - 3785
10 (10). Կիկի Բերտենս (Հոլանդիա) - 3740

124 (137). Մարգարիտա Գասպարյան (Ռուսաստան) - 498

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում