10:30  ,  16 հոկտեմբերի, 2018

Բուքմեյքերները չեն հավատում Հայաստանի երիտասարդական հավաքականին

Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական փուլի վերջին խաղում կհյուրընկալվի 7-րդ խմբի առաջին տեղն ապահոված սերբերին:

Սերբիայում կայանալիք խաղում բուքմեյքերական գրասենյակները բացահայտ ֆավորիտ են համարում դաշտի տերերին, որոնց հաղթանակի համար սահմանել են 1.12 գործակից: Հայկական թիմի հաղթանակն ունի 13.00 գործակից, իսկ ոչ ոքին՝ 8.00:

Հանդիպումը կսկսվի Երեւանի ժամանակով 20:00-ին: Այդ խաղում Հայաստանի երիտասարդական հավաքականը կգլխավորի Կարեն Բարսեղյանը:

Նախորդ 9 խաղերում Սերբիայի երիտասարդական հավաքականը տարել է 8 հաղթանակ եւ միավորների միակ կորուստը նախորդ տուրում ունեցավ Ավստրիայի դեմ տնային խաղում (0:0): Հայաստանի երիտասարդական հավաքականը 8 միավորով չորրորդ տեղում է, որը կպահպանի անկախ այս խաղի արդյունքից:

Հիշեցնենք, որ այս ընտրական փուլի ընթացքում Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչն էր Արմեն Գյուլբուդաղյանցը, որը վերջերս գլխավորեց Հայաստանի ազգային հավաքականը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում