11:12  ,  15 հոկտեմբերի, 2018

Ազար. Ցանկանում եմ «Չելսիից» հեռանալ լավ պայմաններով

Լոնդոնի «Չելսիի» բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարը պատմել է, որ այս ամռանն առաջարկ է ունեցել Մադրիդի «Ռեալից»:

«Չելսիի» ներկայացուցիչներն անկեղծ էին ինձ հետ: Նրանք ասացին, որ ես չեմ հեռանա ակումբից: Ես ընդունեցի դա: Չեմ զղջում այդ որոշման համար:

Երբեմն որոշ որոշումներ դուր չեն գալիս քեզ, սակայն ես երբեք չեմ վիճի ակումբի ղեկավարության հետ: «Չելսին» շատ բան է տվել ինձ: Ես «Լիլից» հեռացա լավ պայմաններով, եւ ցանկանում եմ նույնն անել «Չելսիում»: Հունվարին իմ տրանսֆերը հնարավոր չէ»,- Ազարի խոսքը մեջբերում է TF1-ը:

Հիշեցնենք, որ 27-ամյա Ազարը 2012 թվականից է խաղում «Չելսիում», որի հետ նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2020 թվականը։ Ավելի վաղ նա հայտարարել էր, որ «Ռեալում» խաղալը եղել է իր մանկական երազանքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում