10:44  ,  15 հոկտեմբերի, 2018

«Քրիսթալ Փելասի» մրցակցի դարպասապահը խաղի ժամանակ մոտեցել է իր մեքենային

Զվարճալի միջադեպ է տեղի ունեցել Անգլիայի Պրեմյեր լիգայի ներկայացուցիչ «Քրիսթալ Փելասի» եւ «Դալվիչ Հեմլետ» սիրողական ակումբի միջեւ ընկերական խաղում:

Հանդիպման ընթացքում ստադիոնի հաղորդավարը բարձրախոսով խնդրել է հեռացնել վթարային ելքի դիմաց կայանված մեքենան: Ինչպես պարզվել է, այդ մեքենան պատկանում էր «Դալվիչ Հեմլետի» դարպասապահ Պրեստոն Էդվադսին: Անգլիացի դարպասպաահը չի սպասել առաջին խաղակեսի ավարտին եւ կատարել է ստադիոնի հաղորդավարի խնդրանքը:

Այդ խաղում «Քրիսթալ Փելասը» հաղթել է 5:0 հաշվով: «Դալվիչ Հեմլետ» ակումբը նախկինում խաղացել է Անգլիայի 7-րդ դիվիզիոնում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում