09:42  ,  15 հոկտեմբերի, 2018

Միհրան Հարությունյանը մարզվել է երգիչ Արամեի հետ (ֆոտո)

Ռիո-2016 Օլիմպիական խաղերի հունահռոմեական ըմբշամարտի փոխչեմպիոն, MMA-ի մարտիկ Միհրան Հարությունյանը մարզվել է երգիչ Արամեի հետ: Այդ մասին 29-ամյա մարզիկը հայտնել է սոցցանցերում:

«Եթե ​​Արամեն որոշի ավարտել երաժիշտի կարիերան, ապա MMA-ում բոլոր դռները բաց են նրա համար: Շնորհակալություն լավ մարզման համար, իմ եղբայր: Շուտով կրկնենք»,- գրել է Միհրան Հարությունյանը:

Հիշեցնենք, որ այս շրջանում Միհրանը պատրաստվում է խառը մենամարտերում (MMA) իր երկրորդ մենամարտին, որը կայանալու է հոկտեմբերին: Նա MMA-ում նորամուտը նշել էր այս տարվա մայիսին՝ Ռոստովում կայացած մրցաշարում հաղթելով իրանցի Ալի Յուսեֆիին:

Միհրան Հարությունյանն ըմբշամարտի մրցագորգից բացակայում է Օլիմպիական խաղերից հետո: Ռիո-2016-ում նա հանդես էր եկել ուսի վնասվածքով, իսկ եզրափակիչում խայտառակ կողմնակալ մրցավարության պատճառով պարտվել է սերբ Դավոր Շտեֆանեկին։ Դրանից հետո հայ ըմբիշը մի քանի վիրահատության է ենթարկվել Գերմանիայում, Լեհաստանում եւ Մոսկվայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում