21:53  ,  14 հոկտեմբերի, 2018

Ազգերի լիգա. Ռուսաստանի հավաքականը հաղթեց թուրքերին (տեսանյութ)

ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայում հոկտեմբերի 14-ին մեկնարկեց չորրորդ տուրը:

Ռուսաստանի հավաքականը B դիվիզիոնում ընդունեց թուրքերին եւ հաղթեց 2:0 հաշվով: Սոչիի «Ֆիշտ» ստադիոնում կայացած խաղում մեկական անգամ աչքի ընկան Ստամբուլի «Ֆեներբահչեի» պաշտպան Ռոման Նոյշտեդտերն ու փոխարինման դուրս եկած Դենիս Չերիշեւը:

Ռուսաստանի հավաքականը 3 խաղից հետո ունի 7 միավոր, իսկ թուրքերը՝ 3: 2 հանդիպում անցկացրած Շվեդիայի թիմը հավաքել է 1 միավոր:

Ազգերի լիգա, չորրորդ տուր

B դիվիզիոն

Երկրորդ խումբ

Ռուսաստան – Թուրքիա՝ 2:0 (տեսանյութ)

Ռոման Նոյշտեդտեր, 20, Դենիս Չերիշեւ, 78

C դիվիզիոն

Չորրորդ խումբ

Ռումինիա – Սերբիա՝ 0:0 (տեսանյութ)

Հեռացում՝ Գաբրիել Տամաշ, 44 (Ռումինիա)

Չիրացված 11 մետրանոց՝ Դուշան Տադիչ, 45+1 (Սերիբիա)

D դիվիզիոն

Երրորդ խումբ

Ադրբեջան – Մալթա՝ 1:1 (տեսանյութ)

Արազ Աբդուլաեւ, 53 – Ռովեն Մուսկատ, 37

Ֆարերյան կղզիներ Կոսովո՝ 1:1

Ռենե Յոենսեն, 50 – Միլոտ Ռիշիցա, 9

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում