16:57  ,  14 հոկտեմբերի, 2018

Լիանա Գյուրջյանը զրո է ստացել պատանեկան Օլիմպիական խաղերում

Հայաստանը ներկայացնող Լիանա Գյուրջյանն անհաջող է հանդես եկել Բուենոս Այրեսում շարունակվող պատանեկան Օլիմպիական խաղերի ծանրամարտի մրցաշարում:

63 կգ քաշային կարգում Գյուրջյանը պոկում վարժությունում գրանցել է 92 կգ արդյունք, իսկ հրում վարժությունում զրո է ստացել: Նա 3 անգամ չի կարողացել բարձրացնել 116 կգ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ծանրորդ Կարեն Մարգարյանը ոսկե մեդալ էր նվաճել 77 կգ քաշային կարգում, իսկ հունահռոմեական ոճի ըմբիշ Սահակ Հովհաննիսյանը (60կգ) դարձել էր բրոնզե մեդալակիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում