17:02  ,  13 հոկտեմբերի, 2018

ISU Junior Grand Prix. Ալեքսանդրա Տրուսովայի հաղթական կատարումը Երեւանում

Ռուսաստանցի Ալեքսանդրա Տրուսովայի վստահ հաղթանակով ավարտվեց Երեւանում անցկացվող ISU Junior Grand Prix-ի վերջին փուլի աղջիկների մենասահքի մրցումը: Տրուսովան կարճ եւ ազատ ծրագրի հանրագումարում վաստակել է 221 միավոր: Երկրորդ տեղը գրաված ռուսաստանցի Ալյոնա Կանիշեւայի արդյունքն է 187.55 միավոր:

Հայաստանի ներկայացուցիչներ Մարինա Ասոյանն ու Էլեն Հակոբյանը 27 մասնակիցների պայքարում գրավել են նախավերջին եւ վերջին տեղերը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում