16:09  ,  13 հոկտեմբերի, 2018

Ջոկովիչի 1000-րդ հանդիպումը հաղթական էր

Նովակ Ջոկովիչը նվաճել է Շանհայի «Մասթերս 1000» մրցաշարի եզրափակիչ ուղեգիր: Սերբ թենիսիստը կարիերայի 1000-րդ մրցախաղում հանդիպել է Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւի հետ եւ առավելության է հասել 6:2, 6:1 հաշվով: Պայքարը տեւել է 1 ժամ 1 րոպե:

Աշխարհի երրորդ ռակետը եզրափակիչում կմրցի շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերի եւ խորվաթ Բորն Չորիչի դիմակայության հաղթողի հետ:

Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 7 միլիոն դոլար է: Եզրափակիչը հոկտեմբերի 14-ին է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում