20:12  ,  12 հոկտեմբերի, 2018

Պրեմյեր լիգա. Ամսվա լավագույն ֆուտբոլիստը, մարզիչը եւ գոլը (ֆոտո)

Լոնդոնի «Չելսիի» բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարը ճանաչվել է Անգլիայի առաջնության սեպտեմբերի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է Պրեմյեր լիգայի կայքը:

Նախորդ ամիս 27-ամյա Ազարը մասնակցել է Պրեմյեր լիգայի 4 խաղի եւ դարձել 5 գոլի հեղինակ:  

Ամսվա լավագույն գոլի հեղինակն է «Լիվերպուլի» հարձակվող Դանիել Սթարիջը: Լավագույնն է ճանաչվել անգլիացու գոլը «Չելսիի» դեմ խաղում:

Ամսվա լավագույն մարզիչ է ճանաչվել «Վուլվերհեմփթոնը» գլխավորող Նունու Էսպիրինտու Սանտուն։ Նախորդ ամիս պոստուգալացի մասնագետի գլխավորած թիմը 4 խաղում տարել է 3 հաղթանակ ու արտագնա ոչ ոքի խաղացել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում