18:45  ,  12 հոկտեմբերի, 2018

Հայաստանի հավաքականի հավանական մեկնարկային կազմը

Ներկայացնում ենք ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հավանական մեկնարկային կազմը Ջիբրալթարի թիմի դեմ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի երրորդ տուրի տնային խաղում:

Հայաստան. Արամ Հայրապետյան, Հովհաննես Համբարձումյան, Վարազդատ Հարոյան, Հրայր Մկոյան, Գագիկ Դաղբաշյան, Գոռ Մալաքյան, Արտակ Գրիգորյան, Էդգար Մալաքյան, Տիգրան Բարսեղյան, Հենրիխ Մխիթարյան, Յուրա Մովսիսյան:

Հիշեցնենք, որ Հայաստան - Ջիբրալթար հանդիպումը կկայանա հոկտեմբերի 13-ին Երեւանի «Հանրապետական» ստադիոնում եւ կսկսվի ժամը 20:00-ին: Հոկտեմբերի 16-ին Հայաստանի հավաքականը Երեւանում կընդունի նաեւ խմբի առաջատար Մակեդոնիայի թիմին, որին առաջին շրջանում պարտվել է 0:2 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում