18:32  ,  12 հոկտեմբերի, 2018

Հայաստանի հավաքականն անցկացրեց նախախաղային մարզում (NEWS.am Sport live, ֆոտոշարք)

Ջիբրալթարի թիմի դեմ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի երրորդ տուրի խաղին պատրաստվող ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 12-ին նախախաղային մարզում անցկացրեց Երեւանի «Հանրապետական» ստադիոնում: Մարզման մեկնարկային 15 րոպեներին ներկա էին նաեւ լրագրողները:

Մարզմանը մասնակցեցին հավաքին հրավիրված բոլոր ֆուտբոլիստները: Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը նախախաղային ասուլիսում հայտնել էր, որ հավաքին մասնակցող բոլոր խաղացողները պատրաստ են առաջիկա հանդիպումներին, միայն թեթեւ վնավսածք ունի Մարկոս Պիզելին: Ղազախական «Ակտոբեի» կիսապաշտպանը եւս մասնակցում էր նախախաղային մարզմանը:

Հոկտեմբերի 12-ի առավոտյան «Հանրապետական» ստադիոնում նախախաղային մարզում է անցկացրել նաեւ Ջիբրալթարի հավաքականը:

Հիշեցնենք, որ Հայաստան - Ջիբրալթար հանդիպումը կկայանա հոկտեմբերի 13-ին Երեւանի «Հանրապետական» ստադիոնում եւ կսկսվի ժամը 20:00-ին: Հոկտեմբերի 16-ին Հայաստանի հավաքականը Երեւանում կընդունի նաեւ խմբի առաջատար Մակեդոնիայի թիմին, որին առաջին շրջանում պարտվել է 0:2 հաշվով:

Դավիթ Եղիազարյան

Ֆոտո՝ Էմմա Ասատրյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով