21:40  ,  12 հոկտեմբերի, 2018

Արթուր Սարկիսովն ընտրել է իր ամենաուժեղ ակումբակիցներին (ֆոտո)

Կրասնոյարսկի «Ենիսեյի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը ներկայացրել է իր Dream Team-ը, որում տեղ են գտել նրա նախկին ու այժմյան ակումբակիցները: 31-ամյա ֆուտբոլիստը թիմում ընդգրկել է նաեւ Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Լոկոմոտիվի» նախկին կիսապաշտպան Ալբերտ Սարգսյանին:

Դարպասապահ. Նիգմատուլին («Արսենալ»):

Պաշտպաններ. Գարբուզ («ԲՄԱ-Խաբարովսկ»), Բելոզերով, Լյապկին (ավարտել են կարիերան), Պրոշին («Դոլգոպրուդնի»):

Կիսապաշտպաններ. Շուլենին, Կարյակա, Սարգսյան (ավարտել են կարիերան), Կամեշ («Լիեպայա»), Խարատոնով («Ենիսեյ»):

Հարձակվող. Կոզլով («Օրենբուրգ»):

Հիշեցնենք, որ այսօրերին Արթուր Սարկիսովը Հայաստանի հավաքականի կազմում պատրաստվում է Ջիբրալթարի (հոկտեմբերի 13-ին) ու Մակեդոնիայի (հոկտեմբերի 16-ին) դեմ Ազգերի լիգայի խաղերին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում