16:15  ,  12 հոկտեմբերի, 2018

«Փյունիկը» դարձյալ մեկնել է Սոչի

Օգտվելով ազգային հավաքականների խաղերով պայմանավորված դադարից՝ Երեւանի «Փյունիկը» հերթական ուսումնամարզական հավաքն է անցկացնում Սոչիում։ Դա հայկական ակումբի երրորդ հավաքն է վերջին մեկ ամսում, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հայաստանի Բարձրագույն խմբի 10-րդ տուրից հետո «Փյունիկը» 18 միավորով չորրորդ տեղում է եւ 2-ական միավոր է հետ առաջատարներ «Լոռիից» ու «Բանանցից»: Անդրեյ Տալալաեւի գլխավորած թիմը հաջորդ պաշտոնական հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 21-ին՝ հյուրընկալվելով «Արարատ-Արմենիային»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով