17:10  ,  12 հոկտեմբերի, 2018

«Գանձասար-Կապանի» ֆուտբոլիստներն Աֆրիկայի ազգերի գավաթում խաղացել են իրար դեմ

«Գանձասար-Կապանի» ֆուտբոլիստներ Լուբամբո Մուսոնդան եւ Բակար Բալդեն Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության ընտրական խաղում մրցել են իրար դեմ:

Զամբիայի հավաքականը 2:1 հաշվով հաղթել է Գվինեա-Բիսաոյի թիմին:

Լուբամբո Մուսոնդան Զամբիայի հավաքականի կազմում անցկացրել է ամբողջ հանդիպումը, իսկ Բալդեն հանդես է եկել Գվինեա-Բիսաոյի թիմի մեկնարկային կազմում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում