16:02  ,  12 հոկտեմբերի, 2018

Ուսեյն Բոլթի մեկնարկային գոլերը ֆուտբոլում

Օլիմպիական խաղերի ութակի չեմպիոն, 100 եւ 200 մետր վազքի աշխարհի ռեկորդակիր Ուսեյն Բոլթը բացել է գոլերի հաշիվն ավստրալական «Սենթրալ Քոսթ Մարիներս» ֆուտբոլային ակումբի կազմում:

«Մաքարտուր Վեստ Կոս Յունայթեդի» դեմ Ավստրալիայի առաջնության նախամրցաշրջանային խաղում ջամայկացի նախկին արագավազորդը դարձել է դուբլի հեղինակ: 57-րդ րոպեին Բոլթն առաջին գոլն է խփել պրոֆեսիոնալ ֆուտբոլում, իսկ 11 րոպե անց աչքի է ընկել եւս մեկ անգամ: «Սենթրալ Քոսթ Մարիներսը» հաղթել է 4:0 հաշվով, իսկ նախկին աթլետն առաջին անգամ հանդես է եկել մեկնարկային կազմում:

Հիշեցնենք, որ Ուսեյն Բոլթն ավստրալական ակումբի հետ պայմանագիր էր կնքել օգոստոսին, երբ նաեւ նշել էր նորամուտը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս