15:23  ,  12 հոկտեմբերի, 2018

Խորվաթիայի հավաքականի մարզիչն՝ Ազգերի լիգայի մասին. Ֆուտբոլիստները ռոբոտներ չեն

Ֆուտբոլի աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը կարծիք է հայտնել ՈւԵՖԱ-ի նորաստեղծ մրցաշար Ազգերի լիգայի մասին:

«Վատ գաղափար ու մրցաշար չէ: Սակայն կարծում եմ, որ կազմակերպիչները հաշվի չեն առել, որ այն անցկացվում է աշխարհի առաջնությունից անմիջապես հետո: Ֆուտբոլիստները դեռ հոգնած են, քանի որ նրանք բավականաչափ ժամանակ չունեցան հանգստանալու համար:

Խաղացողները ռոբոտներ չեն, նրանց անհրաժեշտ է նվազագույնը մեկ ամսվա արձակուրդ: Ովքեր ուշացումով էին միացել իրենց ակումբներին, աշխատում էին մեծ ծանրաբեռնվածությամբ եւ չեն կարողացել նորմալ պատրաստվել նոր մրցաշրջանին»,- մարզիչի խոսքը մեջբերում է FourFourTwo-ն:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-ին Խորվաթիայի հավաքականն Ազգերի լիգաի երրորդ տուրում կընդունի անգլիացիներին: Խաղը կսկսվի Երեւանի ժամանակով 22:45-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում