20:25  ,  12 հոկտեմբերի, 2018

Մբապեն ռեկորդ է սահմանել Ֆրանսիայի հավաքականում

Ֆուտբոլի աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի եւ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն, գոլի հեղինակ դառնալով Իսլանդիայի թիմի դեմ ընկերական խաղում, 10-րդ գոլն է խփել ազգային թիմի կազմում (26 խաղում):

Opta-ի համաձայն՝ նախկինում Ֆրանսիայի հավաքականի ոչ մի ֆուտբոլիստի չէր հաջողվել այդպիսի արդյունավետություն գրանցել մինչեւ 20 տարեկանը: 19-ամյա Մբապեն ծննդյան 20-րդ տարեդարձը նշելու է դեկտեմբերին:

Հիշեցնենք, որ ֆրանսիական Գենգամում կայացած հանդիպումն ավարտվել էր 2:2 հաշվով: Մինչեւ 80-րդ րոպեն իսլանդացիներն ունեին 2 գոլի առավելություն: Փոխարինման դուրս եկած Մբապեն դաշտի տերերի երկրորդ գոլը խփել էր 90-րդ րոպեին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում