11:20  ,  12 հոկտեմբերի, 2018

Կարեն Մարգարյանը` պատանեկան Oլիմպիական խաղերի չեմպիոն (ֆոտո)

Բուենոս Այրեսում շարունակվող պատանեկան Օլիմպիական խաղերում Հայաստանի առաջին մեդալը նվաճել է ծանրորդ Կարեն Մարգարյանը, որն արժանացել է չեմպիոնի տիտղոսին:

77 կգ քաշային կարգի երկամարտում պատանիների Եվրոպայի կրկնակի չեմպիոն Մարգարյանը գրանցել է 309 կգ արդյունք (141+168): Երկրորդ տեղ գրաված ուզբեկ ծանրորդը երկամարտում մեկ կգ է զիջել հայ մարզիկին: 

Ծանրամարտի մրցաշարում Հայաստանն ունի եւս մեկ ներկայացուցիչ՝ Լիանա Գյուրջյանը (63 կգ), որը հանդես կգա հոկտեմբերի 13-ին:

Հոկտեմբերի 12-ին պայքարի մեջ կմտնի նաեւ հունահռոմեական ոճի ըմբիշ Սահակ Հովհաննիսյանը (60կգ)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում