11:41  ,  12 հոկտեմբերի, 2018

Ռուսաստանի երիտասարդական հավաքականի հոկեյիստ Մանուկյան. Հենրիխ Մխիթարյանը աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է

Տափօղակով հոկեյի Ռուսաստանի երիտասարդական հավաքականի ու Հոկեյի մայրցամաքային լիգայում հանդես եկող «Ավանգարդի» 20-ամյա խաղացող Արտյոմ Մանուկյանը պատմել է իր հայկական արմատների մասին ու անդրադարձել Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:

«Հայրս ծառայել է Աֆղանստանում, ինչից հետո աշխատանքի համար տեղափոխվել է Օմսկ: Հայաստանում ծնվել է եղբայրս, իսկ հետո մայրս եւս տեղափոխվել է Օմսկ: Ինձ ու եղբորս որոշել են առողջության համար տանել հոկեյի:

Յուրաքանչյուր տարի մեկնում ենք Հայաստան: Տանը խոսում ենք հայերեն, թեեւ կարող են հաղորդակցվել նաեւ ռուսերեն: Այժմ ապրում եմ Մոսկվայում:

Հենրիխ Մխիթարյանը, միանշանակ, աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է: Հետեւում էի նրա խաղին, երբ դեռ հանդես էր գալիս «Բորուսիայում»: Հենրիխը շատ բան է արել Հայաստանի համար եւ շատ բանի է հասել: Ունեմ նաեւ նրա մարզաշապիկը»,- Մանուկյանի խոսքը մեջբերում է sport24.ru-ն:

2016/2017 մրցաշրջանում Արտյոմ Մանուկյանը սահմանել է Հոկեյի երիտասարդական լիգայի ռեկորդ՝ հավաքելով 105 (39+66) միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում