09:30  ,  12 հոկտեմբերի, 2018

Կոկորինը եւ Մամաեւն ազատազրկվել են 2 ամսով

Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հարձակվող Ալեքսանդր Կոկորինը եւ «Կրասնոդարի» կիսապաշտպան Պավել Մամաեւը մինչեւ դեկտեմբերի 8-ը ձերբակալվել են սկանդալային միջադեպի պատճառով: Նրանք 2 ամիս կանցկացնեն «Բուտիրկա» քննչական մեկուսարանում: Ձերբակալվել է նաեւ Կոկորինի կրտսեր եղբայրը՝ Կիրիլը, հայտնում է championat.com-ը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին ֆուտբոլիստները Մոսկվայում ծեծել էին ռուսական Առաջին ալիքի հաղորդավարուհի Օլգա Ուշակովայի վարորդին՝ նրան հասցնելով գանգուղեղի ծանր վնասվածքներ: Դրանից հետո Կոկորինն ու Մամաեւը սրճարանում հարձակվել էին Ռուսաստանի արդյունաբերության եւ առեւտրի նախարարության ներկայացուցիչ Դենիս Պակի վրա: 

Միջադեպից հետո «Կրասնոդարը» հայտարարել էր, որ մտադիր է խզել պայմանագիրը Մամաեւի հետ: «Զենիթն» էլ խստորեն դատապարտել էր իր ֆուտբոլիստի վարքը եւ խոսատցել կիրառել պայմանագրով հնարավոր ամենախիստ պատիժն ու տուգանքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում