22:22  ,  11 հոկտեմբերի, 2018

«Ռեալը» դատի է տվել պորտուգալական պարբերականին Ռոնալդուի գործով

Մադրիդի «Ռեալը» պաշտոնական հայտարարությամբ պատասխանել է պորտուգալական Correio da Manh թերթի մեղադրանքներին՝ կապված Արքայական ակումբի նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի գործի հետ:

Պարբերականը գրել էր, թե 2009 թվականին «Ռեալը» ստիպել է Ռոնալդուին ամերիկուհի Քեթրին Մայորգային դրամական փոխհատուցում վճարել, որպեսզի նա բռնաբարության մասին մեղադրանք չներկայացնի ֆուտբոլիստի դեմ: Թերթը նաեւ գրել է, թե Ռոնալդուն չի ցանկացել գնալ այդպիսի քայլի, քանի որ իրեն համարել է անմեղ:

«Մենք դատական հայց ենք ներկայացրել պորտուգալական Correio da Manh թերթի դեմ սուտ տեղեկություններ հրապարակելու եւ մեր ակումբի համբավին լուրջ վնաս հասցնելու փորձի համար: «Ռեալին» ոչինչ հայտնի չէ այդ պարբերականի հրապարակած տեղեկությունների մասին»,- ասվում է «Ռեալի» հայտարարությունում:

Հիշեցնենք, որ Քեթրին Մայորգան Ռոնալդուին մեղադրում է 2009 թվականին Լաս Վեգասում տեղի ունեցած բռնաբարության մեջ: Ռոնադուն չի ընդունում մեղադրանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում