19:12  ,  11 հոկտեմբերի, 2018

«Մոնակոն» հեռացրեց գլխավոր մարզիչին

«Մոնակոն» հայտարարել է գլխավոր մարզիչի պաշտոնից 44-ամյա պորտուգալացի Լեոնարդու Ժարդիմին հեռացնելու մասին, հաղորդում է Ֆրանսիայի առաջնությունում հանդես եկող ակումբի պաշտոնական կայքը: Պաշտոնանկության պատճառը «Մոնակոյի» անհաջող մեկնարկն է Ֆրանսիայի առաջնությունում: 9 տուրից հետո թիմը 6 միավորով 18-րդ տեղում է:

Ժարդիմը «Մոնակոն» գլխավորում էր 2014 թվականից: 2016-2017 թվականների մրցաշրջանում «Մոնակոն» 17 տարվա մեջ առաջին անգամ դարձավ Ֆրանսիայի չեմպիոն: Այդ մրցաշրջանում «Մոնակոն» հասավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ:

Ոչ պաշտոնական տվյալներով, «Մոնակոյի» գլխավոր մարզիչի հիմնական թեկնածուներից մեկն է Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչի օգնական, ֆրանսիացի Թիերի Անրին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս