17:11  ,  11 հոկտեմբերի, 2018

Շանհայ. Ֆեդերերը հաղթեց 1/8 եզրափակիչում

Աշխարհի երկրորդ ռակետ Ռոջեր Ֆեդերերը դուրս եկավ Շանհայում անցկացվող «Մասթերս 1000» մրցաշարի քառորդ եզրափակիչ: Շվեյցարացի թենիսիստը երեք սեթում պարտության է մատնել իսպանացի Ռոբերտո Բաուտիստա-Ագուտին: Այս մրցաշարի առաջին համարով հանդես եկող Ֆեդերերը 1 ժամ 52 րոպեում հաղթել է 6:3, 2:6, 6:4 հաշվով:

Կիսաեզրափակիչի ուղեգրի համար Ֆեդերերը կմրցի Ճապոնիայի ներկայացուցիչ Կեի Նիսիկորիի հետ, որն այս մրցաշարում ստացել է 8-րդ համարը:

Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 7 միլիոն դոլար է: Անցած տարի Ֆեդերերն այս մրցաշարի եզրափակիչում պարտության էր մատնել իսպանացի Ռաֆայել Նադալին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում