16:30  ,  11 հոկտեմբերի, 2018

FAF-ը վերադառնում է արևելյան տրիբունա

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների FAF շարժումը վերադառնում է Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնի արևելյան տրիբունա և 2012 թվականից ի վեր առաջին անգամ ազգային հավաքականին աջակցություն կապահովի արևելյան տրիբունայի կենտրոնական դալանի աջ և ձախ հատվածներից, հայտնում է FAF-ի ֆեյսբուքյան էջը:

Տրիբունայի կենտրոնական մասի հատուկ պատրաստված աշտարակում կլինեն FAF-ի թմբկահարները, որոնց շնորհիվ աջակցության կլինի նոր մակարդակով։

Դեպի ստադիոն երկրպագուների միասնական երթի համար FAF-ը կհավաքվի հոկտեմբերի 13-ին, ժամը 17։00-ին Օպերայի Արամ Խաչատրյանի արձանի մոտ եռագույններով և երկրպագուական շարֆերով։ Երթը կմեկնարկի 18։00-ին։

Արևելյան տրիբունայի տոմսերի գինն է 3000, 4000 դրամ։

Հայաստան - Ջիբրալթար հանդիպումը կմեկնարկի 20:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում