15:55  ,  11 հոկտեմբերի, 2018

Մբապեն՝ Time-ի տիտղոսաէջին. Ֆուտբոլի ապագան

Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի եւ փարիզյան ՊՍԺ-ի 19-ամյա հարձակվող Կիլիան Մբապեի լուսանկարը ամերիկյան Time պարբերականի տիտղոսաէջին է՝ «Հաջորդ սերնդի առաջնորդները» խորագրով. «Մբապեն ֆուտբոլի ապագան է»:

2018թ. աշխարհի առաջնությունում Մբապեն ճանաչվել էր մրցաշարի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ: Նա դարձավ աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարերում գոլ խփած ամենաերիտասարդ ֆրանսիացի ֆուտբոլիստը եւ աշխարհի առաջնության եզրափակաչ խաղում գոլ խփած երկրորդ ամենաերիտասարդը պատմության մեջ բրազիլացի Պելեից հետո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս