14:11  ,  11 հոկտեմբերի, 2018

Ազգերի լիգա. Հայաստան - Ջիբրալթար հանդիպման մրցավարը

ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի Հայաստան - Ջիբրալթար հանդիպումը կսպասարկի Շվեյցարիայի մրցավարական անձնակազմը Ֆեդայի Սանի գլխավորությամբ: Օգնականներն են Սլադան Յոսիպովիչը և Մարկո Ցուրխերը: Չորրորդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Բեկի Զոգայը: Մրցավարի լրացուցիչ օգնականներն են Ալեն Բիերին և Լուկաս Ֆանդրիխը, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Հանդիպման ՈւԵՖԱ-ի պատվիրակն է Ռոբերտ Կիշպալը Հունգարիայից, իսկ ՈւԵՖԱ-ի տեսուչն է Նիկոլաե Գրիգորեսկուն Ռումինիայից:

Հայաստան - Ջիբրալթար հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 20:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում