13:19  ,  11 հոկտեմբերի, 2018

Հայ մարզիկները՝ պատանեկան Օլիմպիական խաղերում

Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում շարունակվում են պատանեկան ամառային Օլիմպիական խաղերը: Ազատ լողաոճում, 50 մետր մրցատարածությունում եզրափակիչ մտած Հայաստանի պատվիրակ Արթուր Բարսեղյանը 23.13 արդյունքով գրավեց 8-րդ տեղը: Արթուրը բատերֆլայ լողաոճում (50 մ) եզրափակիչ չմտավ, հաղորդում է ՀԱՕԿ լրատվականը:

Գեղարվեստական մարմնամարզուհի Յուլյա Վոդոպյանովան բազմամարտում գրավել է յոթերորդ տեղը և ութ մասնակիցների հետ մտել է եզրափակիչ: Յուլյան վճռական փուլ է մտել նաև առանձին առարկաների` օղակով և գնդակով մրցաձևերում: Եզրափակիչները հոկտեմբերի 16-ին են: 

Թաեքվոնդոիստ Անդրանիկ Խաչատրյանը (73 կգ) առաջին մենամարտում պարտվել է բելգիացի մրցակցին և դուրս մնացել պայքարից: 

Հոկտեմբերի 11-ին մրցահարթակ դուրս կգա ծանրորդ Կարեն Մարգարյանը (77 կգ):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում