12:56  ,  11 հոկտեմբերի, 2018

Մոուրինյո. Լեմպարդն ունի հսկայական մարզչական ներուժ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարծում է, որ «Չելսիի» նախկին ֆուտբոլիստ, «Դերբի Քաունթիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը հաջողության կհասնի մարզական կարիերայի ընթացքում: Անգլիական լիգայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում «Դերբի Քաունթին» պայքարից դուրս էր թողել «Մանչեսթեր Յունայթեդին»:

«Խաղից հետո ես Լեմպարդին ասացի, որ միայն հսկայական ներուժով մարզիչը կարող էր այդքան լավ կազմակերպել թիմը: Նա կարող է հպարտանալ իր աշխատանքով: Ֆրենկն անհավանական խաղային կարիերա է ունեցել: Հիմա նա անում է առաջին քայլերը մարզիչի կարգավիճակում: Ես գիտեի, որ նա շատ է ցանկանում հաղթել մեր դիմակայությունում: Եվ նա հասավ իր նպատակին»,- Մոուրինյոյի mirror-ը:

Անգլիական լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Դերբի Քաունթին» հոկտեմբերի 29-ին կմրցի «Չելսիի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում