12:08  ,  11 հոկտեմբերի, 2018

Կլինսմանը ցանկանում է աշխատել լուրջ հավակնություններ ունեցող ազգային թիմի հետ

Ֆուտբոլի Գերմանիայի եւ ԱՄՆ-ի ազգային հավաքականների նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլինսմանը սպասում է առաջարկների լուրջ հավակնություններ ունեցող ազգային թիմերից:

«Աշխարհի առաջնությունից առաջ ունեի առաջարկներ եզրափակիչ մրցաշարի ուղեգիր նվաճած 4-5 հավաքականներից, սակայն չընդունեցի, քանի որ այդ թիմերի առավելագույնը խնդիրը խմբից դուրս գալն էր: Նույն խնդիրը դրված էր նաեւ ԱՄՆ-ի հավաքականի առջեւ 2014թ. աշխարհի առաջնությունում: Հիմա դա բավարար չէ ինձ համար: Եթե վերադառնամ մարզչական աշխատանքի, ապա միայն աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ դուրս գալու նպատակ եւ հնարավորություն ունեցող հավաքականում»,- Կլինսմանի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

2006թ. աշխարհի առաջնությունում Գերմանիայի հավաքականը Կլինսմանի ղեկավարությամբ դարձել էր բրոնզե մեդալակիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում