00:42  ,  11 հոկտեմբերի, 2018

Իտալիայի հավաքականը չհաղթեց 5-րդ խաղում անընդմեջ եւ կրկնեց 93 տարվա անհաջողություն

Ֆուտբոլի Իտալիայի հավաքականը տանն ընկերական հանդիպում անցկացրեց ուկրաինացիների հետ եւ բավարավեց ոչ ոքի արդյունքով՝ 1:1: Իտալացիները չհաղթեցին 5-րդ խաղում անընդմեջ:

Ջենովայում կայացած խաղի հաշիվը 55-րդ րոպեին բացեց Թուրինի «Յուվենտուսի» իտալացի վինգեր Ֆեդերիկո Բերնարդեսկին, որի գոլին հյուրերը 7 րոպե անց պատասխանեցին բելգիական «Գենկի» կիսապաշտպան Ռուսլան Մալինովսկու դիպուկ հարվածով:

Իտալիայի հավաքականը չհաղթեց 5-րդ տնային խաղում անընդմեջ: Նախորդ անգամ իտալացիները նման անհաջող շարք ունեցել էին 1923-ի մարտից 1925-ի հունվարը: 

Անդրեյ Շեւչենկոյի գլխավորած Ուկրաինայի հավաքականի անպարտելի շարքը հասավ 8 հանդիպման:

Ընկերական հանդիպում

Իտալիա – Ուկրաինա՝ 1:1

Ֆեդերիկո Բերնարդեսկի, 55 – Ռուսլան Մալինովսկի, 62

Իտալիա. Ջանլուիջի Դոնարումա, Ալեսանդրո Ֆլորենցի, Լեոնարդո Բոնուչի, Ջորջո Կյելինի, Կրիստիանո Բիրագի, Ժորժինյո, Մարկո Վերատի, Նիկոլո Բարելա, Ֆեդերիկո Բերնարդեսկի, Ֆեդերիկո Կյեզա, Լորենցո Ինսինյե:  

Ուկրաինա. Պյատով, Կարավաեւ, Բուդրա, Ռակիցկի, Մատվիենկո, Մարլոս, Զինչենկո, Սիդորչուկ, Մալինովսկի, Կոնոպլյանկա, Յարեմչուկ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում