00:31  ,  11 հոկտեմբերի, 2018

Խաբիբ Նուրմագոմեդովը հանդիպել է Վլադիմիր Պուտինին

Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում UFC չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Նախագահը դաղստանցի մարտիկին շնորհավորել է Լաս Վեգասում կայացած UFC 229 մրցաշարում իռլանդացի Քոնոր Մաքգրեգորի նկատմամբ հաղթանակի առթիվ, ինչպես նաեւ անդրադարձել մենամարտից հետո տեղի ունեցած սկանդալային իրադարձություններին: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Խաբիբի հայրը՝ Աբդուլմանալ Նուրմագոմեդովը:

Այդ մենամարտից հետո Պուտինը զանգել էր Նուրմագոմեդովին եւ շնորհավորել նրան:

Հիշեցնենք, որ 30-ամյա Նուրմագոմեդովը UFC-ի 2 քաշային կարգերում նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորին հաղթել էր խեղդող հնարքով: Իռլանդացին հանձնվել էր:

Մենամարտից հետո մարզիկների թիմերի միջեւ բախում է եղել մարզադահլիճում, որը սադրել է Հաբիբը՝ դուրս գալով ութանկյունից: Նա հարձակվել է Մաքգրեգորի ընկեր Դիլոն Դենիսի վրա: Այդ պահին ութանկյուն է մտել Նուրմագոմեդովի մարտավկա Զուբայր Տուխուգովը եւ սկսել է կռվել Մաքգրեգորի հետ: Հաբիբը ոստիկանների ուղեկցությամբ լքել է դահլիճը: Չեմպիոնին գոտին չեն հանձնել:

Քոնոր Մաքրեգորը UFC-ում հանդես չէր գալիս 2016-ից: 2017-ին 30-ամյա իռլանդացին պրոֆեսիոնալ բռնցքամարտի կանոններով մենամարտեց 5 քաշային կարգերում աշխարհի չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզերի հետ եւ պարտվեց տեխնիկական նոկաուտով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում